Փետրվարի 10-ին Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարե շրջանը՝ հայտնում է ermenihaber-ը:
Գիշերային հարձակումը սկսվել է կործանիչներով և Kobra տեսակի հարվածային ուղղաթիռներով:
Թուրքական օդուժն ավելի ուշ դեսանտ է իջեցրել Գարեին կից շրջանում: Քուրդ զինյալների պատասխան կրակից հետո թուրքական ուղղաթիռները ստիպված են եղել լքել տարածքը:
Ըստ քրդական աղբյուրի՝ մարտերը քուրդ զինյալների ու թուրք ուժայինների միջև շարունակվել են փետրվարի 10-ի ամբողջ օրվա ընթացքում։
Ավելի վաղ Թուրքիայի օդուժը ռմբակոծել էր Սիրիայի Մանբիչ շրջանի քրդաբնակ 6 գյուղ:
Մանբիչի ռազմական խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը հարձակվել են Մանբիչի հյուսիսարևելյան Ալ Ջաթ գյուղի ռազմական նշանակության օբեկտների վրա, սակայն հետ են շպրտվել: