Հանրապետության տարածքում փետրվարի 9-ի գիշերը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ: Փետրվարի 9-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում փետրվարի 9-ի գիշերը, 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ և կարճատև անձրև։
Մանրամասները՝ տեսանյութում: