Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին մոտ ապագայում կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայում Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան՝ փոխանցում է Инфотека24-ը:
Նրա խոսքով՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Անկարայում նախանշված Թուրքիայի ու Վրաստանի միջև բարձր մակարդակի ռազմավարական գործակցության խորհրդի հերթական նիստին: