Ինչու մինչև այս պահը Հայաստանում ռազմական դրությունը չի հանվում, երբ այս իշխանությունը ռազմագերիների և անհետ կորածների խնդիրներով զբաղվում է галочка-ի համար: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն արձագանքեց Զոհրաբյանին.
«Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ դա լկտի սուտ է, դուք տեսե՞լ եք արդյոք իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկից անհարգալից վերաբերմունք ձեզնից որևէ մեկ անձի հանդեպ:
Մեր գործընկեր Միքայել Մելքումյանը խոսում էր, ասում էր՝ ձեզ վրա հույս դնել չի լինի: Պարո՛ն Մելքումյան, ձե՛զ վրա հույս դնել չի լինի, հարգելի՛ ընդդիմության գործընկերներ, ձե՛զ վրա հույս դնել չի լինի: Այս ժողովուրդը դա շատ լավ գիտի, դրա համար էլ 70 տոկոս մեզ ձայն է տվել: Դրա համար էլ ասում է՝ մի՛ գնացեք արտահերթ ընտրությունների, որովհետև այդ ընդդիմության վրա հույս դնել չի լինի»,- ասաց Հակոբյանը: