Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Հռոմի Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ հատուկ ուշադրությամբ է հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով աշխարհի տարբեր կետերում ի հայտ եկած անկայունության օջախների մասին՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նշել է, որ Հարավային Կովկասում շարունակվող հակամարտություններից մի քանիսը բռնկվեցին նախորդ տարի՝ խարխլելով ամբողջ տարածաշրջանի կայունությունը ու անվտանգությունը: