Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացրել է երկրի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերը 2020-ի ընթացքում՝ խախտելով միջազգային պատժամիջոցները: Այս մասին զեկույց է հրապարակել ՄԱԿ-ը: Միջազգային կառույցի հավաստմամբ՝ այս ծրագրերը ֆինանսավորվում են կիբեռհարձակումների միջոցով գողացված 300 մլն դոլար գումարով: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Մշտադիտարկում իրականացնող մասնագետները համոզված են, որ Փհենյանն աջակցություն կարող է ստանալ Իրանից:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել էր, որ երկրի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նոր մոտեցում է ծրագրել Հյուսիսային Կորեայի համար: Սպիտակ տան ղեկավարը պատրաստվում է դաշնակիցների հետ վերանայել Հյուսիսային Կորեայի դեմ ճնշումները և այդ երկրի հետ հետագա դիվանագիտության հեռանկարները: