Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի։ Քիչ առաջ նրանց տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։
«Լուրերից» հայտնում են, որ գերիները Շիրակի մարզից են, գերեվարվել էին Խծաբերդ գյուղի հատվածում՝ պատերազմի ավարտից հետո, նրանք պայմանագրային ծառայողներ են, որոնց ադրբեջանական կողմը ներկայացրել էր որպես դիվերսանտներ:
Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 59 գերի: