Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) հայաստանյան գրասենյակի և Հումանիտար ականազերծման ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետների հանդիպումը ԱԻՆ ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, Արկադի Բալյանը, Փրկարար ծառայության և Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ներկայացուցիչներ:
Հանդիպման առանցքում Կառավարության, Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի, ԱԻՆ-ի և ՄԱԿ-ի հետ համապատասխան արձագանքման միջոցառումների համատեղ մշակման և մարդասիրական կարիքները բավարարելու համար բնակչության պաշտպանությանն ուղղված ծրագրերի քննարկումն էր։
Առաքելության նպատակը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ԱԻՆ-ի միջև համագործակցության եզրեր գտնելն է՝ Հայաստանում հումանիտար համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Կողմերը հաստատել են, որ կարիքների գնահատում իրականացնելուց հետո կհստակեցվի համագործակցության շրջանակը, որոնցով էլ կարող է առաջնորդվել գրասենյակը՝ սահմանված առաջնահերթություններին համահունչ։