Փետրվարի 3-ին, ժամը 8.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի մի խանութից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ փետրվարի 2-3-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին խանութի դուռը, գողացել գումար և օծանելիք: Հարուցվել է քրեական գործ։
Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ է ձեռնարկել, որոնց արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ գողությունը կատարել են Երևանում բնակվող երեք երիտասարդներ, որոնցից երկուսը նախկինում դատապարտված են եղել:
Փետրվարի 4-ին երեք կասկածյալներն էլ Խանջյան փողոցից բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք փետրվարի 2-3-ը բացել էին Սայաթ-Նովայի պողոտայի խանութներից մեկի դուռը և սրահից հագուստ և օծանելիք գողացել:
Նույն ժամանակահատվածում Ագաթանգեղոսի և Տերյան փողոցների երկու վճարային տերմինալներից էին փորձել գողություն անել, սակայն ձայնային ազդանշանի միանալու պատճառով գործն ավարտին չէին հասցրել: Սայաթ-Նովայի պողոտայի խանութից հափշտակած գողոնը հայտնաբերվել է:
Բերման ենթարկված երիտասարդներից երկուսը ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: