Փետրվարի 9-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն առցանց հանդիում է ունեցել Եվրոպայի խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերութունների պատվիրակության նախագահ, Եվրոպայի խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող, Էստոնիայի նախկին ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդի հետ։
Դեսպան Մկրտչյանը, կարևորելով Մ․ Կալյուրանդի և իր երկու գործընկերների կողմից արված հայտարարությունը, նշել է, որ չնայած միջազգային հանրության տարբեր դերակատարների հորդորներին՝ հայ գերիների հարցը դեռ վերջնական լուծում չի ստանում և Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է կատարել իր վրա վերցված պատրավորությունները։ Դեսպանը շեշտել է նաև, որ այս հարցում անհրաժեշտ է սկզբունքային և հետևողական մոտեցում միջազգային հանրության կողմից։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում հարատև խաղաղության անհրաժեշտության մասին՝ Մարինա Կալյուրանդը նշել է, որ իր դիրքորոշումը հակամարտության լուծման շրջանակի և կարգավիճակի կապակցությամբ հստակ է, և համակարտության հետագա ճակատագիրը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Ողջունելով Մ․ Կալյուրանդի դիրքորոշումը՝ դեսպան Մկրտչյանն իր հերթին ներկայացրել է Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությանն սպառնացող վտանգները՝ վերջիններիս պաշտպանության համատեքստում կարևորելով ԵԽ պատգամավորների աջակցությունը միջազգային մասնագիտացված կառույցներին և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին: