Իրանի զինված ուժերի աշխատակազմի ղեկավարը տարածաշրջանում և դրանից դուրս գտնվող թշնամիներին զգուշացրել է, որ ջախջախիչ պատասխան կտա Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած սպառնալիքի դեպքում: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim գործակալությունը:
Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում Իրանի գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին Իրանի զինված ուժերին ողջունել է որպես «անվտանգության ու պաշտպանության հզոր սպառազինության», որն Իրանի ժողովրդին պաշտպանում է զսպող ուժով:
Կարևորելով թշնամու գործողությունների նկատմամբ Իրանի հետախուզության գերակայությունը՝ բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են այնպիսի վճռական պատասխան տալու թշնամու ցանկացած սպառնալիքին կամ ագրեսիային, որ թշնամին զղջա: