Փետրվարի կեսերին Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում՝ տեղեկացրել է Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ջագարյանը: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
Նախատեսվում է մշակել որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում գործակցության և նավարկության անվտանգությունն ապահովող միջոցառումներ:
Վերջին անգամ ռազմածովային զորավարժություններ անցկացվել են 2019-ի դեկտեմբերի վերջին:
Ռազմածովային զորավարժությունների անցկացման մասին հայտարարելուց հետո Իսրայելի մամուլը գրել էր, որ Իրանը տարածաշրջանում մարտահրավեր է նետում մի շարք արևմտյան երկրների ռազմածովային ուժերին: Jerusalem Post-ը մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-Ֆրանսիա դաշինքի՝ Պարսից ծոցում ռազմածովային զորավարժությունների անցկացումից հետո Իրանը մտադրվել է իր ուժը ցույց տալ: