Փետրվարի 8-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է երաժիշտ, խմբավար Ռազմիկ Օհանյանին՝ տեղեկացնում են դեսպանությունից:
Դեսպան Թումանյանը շնորհավորել է իրանահայ երաժիշտին ՄԱԿ-ի «Խաղաղության և բարեկամության դեսպան» կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են ընթացիկ տարում մի շարք մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, այդ թվում՝ հայկական երաժշտական մշակույթն իրանական լսարանին ներկայացնելուն առնչվող հարցեր: