Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիայում կարող են կիրառվել «Կրետեի մոդելի» նմանօրինակով: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Ռուսական S-300 ՀՕՊ համակարգերը Կիպրոսը գնել էր դեռևս 1990-ականների կեսերին, սակայն Աթենքի հետ պայմանավորվածության հարցի վերաբերյալ Թուրքիայի կտրուկ արձագանքի պատճառով համալիրները տեղակայվել էին հունական Կրետե կզղում, այնուհետև՝ որպես սեփականություն տրվել էին Հունաստանին:
Նշվում է, որ S-300 համակարգերը կան ՆԱՏՕ-ի համակարգի սպառազինությունում: Հուլուսի Աքարն առաջարկել է նույն մոդելով ԱՄՆ-ի հետ հանգուցալուծել նաև S-400-ի հիմնահարցը: