Փետրվարի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168300 դեպք, որոնցից 160169-ը` առողջացած, 3126-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4221 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 668464 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2269 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 123 նոր դեպք: Ունենք 293 առողջացած և մահվան 3 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 784 է: