Փետրվարի 5-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Կողմերը քննարկել են հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Արցախի վերականգնման գործում ամերիկահայության ջանքերը:
Անդրադարձ է կատարվել նաև միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքներին, տնտեսական հնարավորություններին և ԱՄՆ կառավարության մասնակցությամբ զարգացման ծրագրերին:
Դեսպան Թրեյսին և գլխավոր հանձնակատար Սինանյանը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը և ակտիվացնել Հայաստանի հետպատերազմյան կարիքներին ուղղված ջանքերը: