Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Գայանե Մելքոմ Մելքոմյանի մանդատը տրվել է դաշինքի հերթական թեկնածու Անուշ Քլոյանին:
Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ։