Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Փոխանցում է «Ռիա Նովոստին»:
«Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման նպատակով տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը»,- ասել է Մուրադովը:
Նրա նշել է, որ ռուս խաղաղապահների կատարած աշխատանքների արդյունքում Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ հոգու, և հինգ գերիներ վերադարձվել են Երևան: Մուրադովն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կշարունակեն նպաստել եռակողմ համաձայնագրի անշեղորեն կատարմանը: