Փետրվարի 12-14-ը Հայաստանից Արցախ է ժամանելու առողջապահության ոլորտի փորձագետների հերթական խումբը: Այցելության նպատակը նույնն է՝ յուրաքանչյուր փորձագետ նախատեսում է ուսումնասիրություններ կատարել իր մասնագիտական ոլորտում և տալ այդ ուղղությունը բարեփոխելու, կատարելագործելու, թերություններն ու բացերը վերացնելու մոտեցումների ու եղանակների վերաբերյալ եզրակացություն, որը հիմք է ընդունվելու պետական լիազոր մարմնի կողմից առողջապահական համակարգի հետագա զարգացման ուղղությունները որոշելիս: