ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային և հյուսիսային տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցերով եղել են Սյունիքի մարզի Կապան, Գորիս քաղաքներում, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր և Տաշիր համայնքներում։
Տեսչական մարմնի աշխատակիցները, մասնավորապես, դիտարկել են քաղաքապետարանները, նախադպրոցական և դպրոցական հաստատությունները, ստոմատոլոգիական կենտրոնները, դեղատները, թանգարաններն ու գրադարանները։
Արձանագրվել են որոշ թերացումներ՝ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանների վարման կարգում. տրվել են դրանք շտկելու հանձնարարականներ։
ԱԱՏՄ մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են նաև բջջային կապի օպերատորների գրասենյակներում, փակ արտադրական տարածքներում, վարսավիրանոցներում, մանրամեծախ առևտրի կենտրոններում ու շինանյութի մասնագիտացված խանութներում։
Ընդհանուր առմամբ մասնագետների դիտարկումները առանձնակի կոպիտ խախտումներ չեն արձանագրել։
Տեսչական մարմինը շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի 17-Ն հրամանով հաստատված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և մարզերում։