Իրանն այժմ ավելի մոտ է միջուկային զենքի համար նախատեսված նյութ արտադրելուն, քան նախկինում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Միաժամանակ ԱՄՆ գլխավոր դիվանագետը քննադատել է երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ ստորագրված միջուկային գործարքից դուրս գալու որոշումը, որի պատճառով մեծացել են 3-4 ամսվա ընթացքում միջուկային զենք արտադրելու Թեհրանի հնարավորությունները: