ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող երկու ավիակիր համատեղ զորավարժություններ է անցկացրել Հարավչինական ծովում՝ փոխանցում է Russia Today-ը:
ԱՄՆ զինված ուժերից հայտնել են, որ նման գործողություներով՝ «Թեոդոր Ռուզվելտ» և «Նիմից» ավիակիրների մանևրումներով, ԱՄՆ-ը վստահեցնում է, որ տիրապետում է խաղաղություն պահպանելու մարտահրավերներին:
Օրեր առաջ ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Ջոն ՄքՔեյն» ռազմանավը նավարկել էր Չինաստանի վերահսկողության տակ գտնվող կղզիների մոտով, ինչը պաշտոնական Պեկինը խիստ դատապարտել էր: Չինաստանի արտգործնախարարը Բայդենի վարչակազմին կոչ է արել լարվածությունը սրելու փոխարեն կառուցողական դերակատարում ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում: