Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրահանգով ամբողջ երկրում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով պատվաստումները՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Իսլամական Հանրապետության ղեկավարը տեսաուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է առաջինը պատվաստվել՝ երկրի քաղաքացիներին վստահեցնելով, որ բոլոր բարձրաստիճան ղեկավարները պատվաստանյութն առաջինը ստանալու իրենց պատրաստակամությունն են հայտնել:
Գործակալությունը նշում է, որ Իրանում առաջինը պատվաստվել է երկրի առողջապահության նախարարի որդին: Իրանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մինչև մարտի 20-ը՝ իրանական օրացույցով տարեվերջ, երկրում կպատվաստվի 1.3 մլն իրանցի: