ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ելույթին, որի ժամանակ պատգամավորը նշել էր, թե հետհեղափոխական Հայաստանը թույլ Հայաստան է:
«Միգուցե ընտրությունների ժամանակ փող չբաժանելը թուլության նշան է, եթե պետությունը դա թույլ չի տալիս, բանակից գողանալ թույլ չտալը թուլություն է: Եթե երեք տարի առաջ այս պատերազմը լիներ, պարոն Մելքումյանը երևի Սերժ Սարգսյանի հետ Ստամբուլը արյան ծով էր սարքելու, եթե Թուրքիան, վարձկաններն ու Ադրբեջանը հարձակվեին»,- նշեց Սիմոնյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ական մյուս գործընկերոջ՝ Շաքե Իսայանի ելույթին՝ նշեց, պնդում է՝ «Իմ քայլը» խմբակցությունը պինդ է: Քաղաքական ճգնաժամի հետևանքով խմբակցությունից 3-4 պատգամավորի դուրս գալը ցույց է տվել այդ պնդությունը:
Սիմոնյանը կոչ արեց ընդդիմադիր գործընկերներին վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ՝ ի բարօրություն Հայաստանի, Արցախի, և դա անել ոչ թե галочка-ի համար, այլ ի բարօրություն բոլորի: