Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության՝ Բաքվի Բինագադի շրջանի փոխնախագահ Յալչին Աբդուլաևը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանցիները կտեսնեն մեկ այլ Ադրբեջան:
«Բենզինի, ջրի, դեղորայքի, սննդամթերքի, կարելի է ասել՝ ամեն ինչի գները աճել են», - գրել է Աբդուլաևը:
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ 2021 թվականի արտաքին պարտքը մարելու նպատակով պետբյուջեից հատկացվել է 2 մլրդ 31 մլն 700 հազար մանաթ, ինչը 21,6 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: