ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2020 թ. վերջին որոշում է ընդունվել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների, ինչպես նաև մասնակիցների համար 18 ուղղություններով դասընթացներն իրականացնել անվճար հիմունքներով:
«Մենք սոցապնախարարության հետ սերտ համագործակցում ենք այս առումով և ռազմական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին պիտի անվճար հիմունքներով դասընթացներին մասնակցելու առիթ և հնարավորություն տանք:
2021 թ. արդեն «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով հանդես կգանք, որը կօգնի մասնագիտական վերապատրաստման ապահովմանը և հաշմանդամություն ստացած զինվորներին կօգնենք օգտակար լինել, որպեսզի անցում կատարեն IT ոլորտ, որպեսզի ունենան թե՛ իրենց անձնական-մասնագիտական զարգացումը, թե՛ իրենց գիտելիքները ծառայեցնեն երկրի զարգացման համար»,- տեղեկացրեց նախարարը: