Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկել է ոլորտի ներկայացուցիչների ու պատասխանատուների հետ:
Վարչապետի խոսքով՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս տարվա կարևորագույն անելիքների մեջ են, և դրա համատեքստում ոստիկանության ոլորտի բարեփոխումները նույնպես չափազանց կարևոր են:
«Մեր օրակարգում է առաջիկայում Ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը, և զուգահեռ մենք սկսել ենք և այս տարի պետք է շոշափելիորեն մեկնարկենք Պարեկային ոստիկանության հիմնադրումը ՀՀ-ում: Գործընթացն արդեն սկսված է, ու նաև այս համատեքստում պիտի քննարկենք՝ ինչ հրատապ անելիքներ կան, որ պատերազմի պատճառով հետաձգված ծրագիրն ավելի չհետաձգվի, և մենք այս տարի կարողանանք, ինչպես պլանավորված է, իրագործել այդ նախագիծը»,- ասաց վարչապետը: