Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առաջին անգամ Վենետիկի հայտնի փառատոնն այս տարի անցկացվել է առցանց ձևաչափով: Միջոցառման զգեստները ցուցադրելու համար գործարկվել են հատուկ վիրտուալ սենյակներ:
Սուրբ Մարկոսի հրապարակում երեկ ցուցադրվել են միայն մի քանի տասնյակ տոնական հանդերձանքներ: Կառնավալի հիմնական իրադարձությունները՝ «Հրեշտակի թռիչքը», դիմակահանդեսներն ու բոլոր երթերը, համավարակով պայմանավորված, այս տարի տեղի չեն ունենա: