Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրապարակավ նախատել է մշակույթի նախարարին՝ երկրում «մարդկանց երջանկության» մասին ներկայացումների բացակայության և թատերական ոլորտի ընդհանուր անկման համար: Այդ մասին գրում է lenta-ն՝ վկայակոչելով «Չեզոք Թուրքմենստան» կառավարական թերթը:
Ըստ նախագահի՝ երկրի մշակութային ոլորտում լճացման պատճառը մանկական գեղարվեստի դպրոցների ու գեղարվեստական հաստատությունների աշխատանքի վատ կազմակերպումն է: Նա նախարարին հանձնարարել է վերանայել բոլոր ուսումնական ծրագրերն ու կազմել նորերը:
Բերդիմուհամեդովը շեշտել է, որ թատրոնները և երկրի այլ մշակութային հաստատությունները դադարել են գովերգել պետության հաջողություններն իրենց աշխատանքներում և բեմականացնել այդ թեմայով կարճ ներկայացումներ: Ըստ նախագահի, դրա արդյունքում երկրում ընկել է թատերական ռեժիսուրայի և «ստեղծագործությունների գեղարվեստական արժեքի» մակարդակը:
Ավելի վաղ Բերդիմուհամեդովը Աշխաբադում տեղադրեց Ալաբա տեսակի շան ոսկե հուշարձանը: Ավելի ուշ նա հանդիսավոր պայմաններում բացեց թմրանյութերի այրման համար նախատեսված նոր վառարանի գործարկումը և հրապարակավ կրակի մեջ նետեց անօրինական նյութերի մի քանի փաթեթ: