Ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունը Կրասնոյարսկից տեղափոխվել է Բելգրադ, որը պետք է ընդուներ 2023-ի առաջնությունը, բայց ռուսական սպորտի նկատմամբ ընդունած պատժամիջոցների պատճառով երկիրը 2 տարով զրկվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից:
UWW-ի բյուրոն որոշել է ԱԱ-ն Ռուսաստանում անցկացնել 2023 թվականին, քաղաքը կորոշվի առաջիկա ամիսներին: Այդ առիթով UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը ասել է, որ նրանք հարգում են սպորտային Արբիտրաժային դատարանի որոշումն ու WADA-ի դիրքորոշումը, և դրա հետ կապված փոփոխություն են կատարել:
«Վերջերս Բելգրադում հիանալի է անցկացվել անհատական գավաթի խաղարկությունը, իսկ Ռուսաստանը լավ կկազմակերպի մրցաշարը 2023-ին»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 2023 թվականի աշխարհի առաջնությունը Փարիզի Օլիմպիական խաղերի գլխավոր վարկանշային մրցաշարն է լինելու: