Թուրքիայի կենտրոնական Սվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել` հայտնում է ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է փետրվարի 8-ին`տեղական ժամանակով ժամը 01։01-ին:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքից 16.68 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել: