Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները դադարեցրել են բնակչության պատվաստումը AstraZeneca անգլո-շվեդական դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսի պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Զվելի Մկխիզեն՝ հայտնում է Reuters-ը:
Նա բացատրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել այդ պատվաստանյութի ցածր արդյունավետությունը վիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ: Այժմ իշխանությունները մտադիր են սպասել արտադրողի հետագա առաջարկություններին:
Նախարարը նաև հստակեցրել է, որ պատվաստումների ծրագիրը չի դադարեցվում: Առաջիկա չորս շաբաթվա ընթացքում Հարավաֆրիկյան Հանրապետությունը սպասում է Johnson & Johnson և Pfizer պատվաստանյութերի առաքումներին:
Փաստը, որ բրիտանական պատվաստանյութը անարդյունավետ է Հարավային Աֆրիկայում COVID-19 շտամի դեմ, հայտնի դարձավ փետրվարի 7-ին: Financial Times-ը վերլուծել է 2000 մարդու արդյունքները և պարզել, որ AstraZeneca պատվաստանյութի ներարկումը, հավանաբար, չի ապահովում պաշտպանությունը մեղմ և միջին ընթացքով զարգացող հարավաֆրիկյան վիրուսից: Միևնույն ժամանակ, դեռ չեն ուսումնասիրվել պատվաստանյութի արդյունավետությունը հարավաֆրիկյան շտամով հիվանդության ծանր ձևի դեպքում:
Մեծ Բրիտանիան, սակայն, պնդում է, որ պատվաստանյութը դադաեցրել է մահը և լուրջ հիվանդության տարածումը: