Վերջին մեկ օրում աշխարհում 432.332 մարդ է վարակվել կորոնավիրուսով: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին 24 ժամում վիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 11.752-ով. մինչև օրս աշխարհում ավելի քան 2 միլիոն 300 հազար մարդ է մահացել «Քովիդ-19»-ից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք Չինաստանի Ուհան քաղաքում ուսումնասիրում են կորոնավիրուսի ծագման պատճառները, հայտնել են, որ գիտնականները մի շարք բացահայտումներ են արել ծովամթերքների շուկան ուսումնասիրելու ընթացքում, միևնույն ժամանակ բացառել, որ կորոնավիրուսը կարող էր տարածվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի լաբորատորիայից: Հետաքննության մանրամասները դեռ հրապարակման ենթակա չեն: