Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց:
Նրանք պահանջել են հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Ծնողները նշել են, որ անցած շաբաթ կրկին նախարարության դիմաց էին՝ Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպման ակնկալիքով, բայց այն տեղի չի ունեցել:
Հիշեցնեն՝ անհետ կորած զինծառայողների ծնողները տևական ժամանակ է՝ ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով ակտիվացնել որոնողական աշխատանքը: