Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները բողոքի ցույց են կազմակերպել իրենց երկրի պաշտպանության նախարարության դիմաց:
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից, սակայն, որևէ արձագանք չի եղել: Անհետ կորած զինծառայողների ծնողներից շատերը ցույցի ընթացքում որպես միակ ելք մատնանշել են Հայաստանի իշխանություններին դիմելը:
Նրանք Հայաստանի իշխանությունից խնդրել են օգնել գտնել իրենց անհետ կորած հարազատներին: Ցույցի մասնակիցները դժգոհել են, որ Ադրբեջանի ՊՆ-ից իրենց չեն ընդունում և չեն պատասխանում հեռախոսազանգերին: