2021 թ. փետրվարի 1-ից մինչև փետրվարի 5-ը ներառյալ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի կողմից Այգեստան գյուղի տարածքում հայտնաբերվել և ամբողջությամբ ոչնչացվել է 2614 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք՝ տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Աշխատանքներ են տարվել նաև Մարտունու շրջանի տարածքներում: Արդյունքում հայտնաբերվել և ոչնչացվել է 240 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
Այս պահին աշխատանքները շարունակվում են Այգեստանի, Խնածախի և Մարտունու շրջանի տարածքներում։
Կատարված աշխատանքների արդյունքում 27.09.2020 թ․ մինչև 01․02․2021 թ․ ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 85666 հատ տարբեր տեսակի արկ և զինամթերք:
2020 թ. նոյեմբերի 22-ից «Հումանիտար ականազերծման կենտրոնը» ականազերծման աշխատանքներն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության ականազերծման կենտրոնի հետ, իսկ 2020 թ. դեկտեմբերի 7-ից՝ նաև Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների սակրավորական խմբի հետ համատեղ: