ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս շաբաթ կհայտարարի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ որպես դիտորդ վերադառնալու՝ Միացյալ Նահանգների որոշման մասին՝ հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրները:
2018-ին Վաշինգտոնը հայտարարեց կազմակերպությունից դուրս գալու մասին: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս քննադատել է Խորհրդին Իսրայելի նկատմամբ «կողմնակալ վերաբերմունքի» համար, ինչպես նաև բացասաբար է ընդունել Վենեսուելայի, Չինաստանի և Կուբայի անդամակցությունը կազմակերպությանը:
Գործակալության տվյալով՝ Բլինքենը և Ժնևում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը երկուշաբթի կհայտարարեն, որ Վաշինգտոնը վերադառնում է Խորհուրդ որպես դիտորդ, բայց կձգտի դառնալ լիիրավ անդամ: