Ջո Բայդենն ԱՄՆ առաջին նախագահն է, որը բացահայտորեն դեմ է մահապատժին: Նա նախատեսել է Արդարադատության նախարարությանը հանձնարարել դադարեցնելու նոր մահապատիժների նշանակումը՝ տեղեկացնում է Associated Press-ը:
Պաշտոնյաները գիտեին Բայդենի հետ մասնավոր քննարկումների մասին, բայց իրավասու չէին դրանք հրապարակել: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հրաժարվել է պատասխանել այդ թեմայի վերաբերյալ հարցերին:
Ըստ լրատվական գործակալության, մահապատժի հակառակորդները չեն բավարարվի նոր մահապատիժների նշանակումը դադարեցնելու Բայդենի որոշումով և կհասնեն ԱՄՆ օրենսդրությունից այն ամբողջովին վերացնելուն: