Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բաղեր Ղալիբաֆն իր ռուս պաշտոնակից Վյաչեսլավ Վոլոդինին է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված` իսլամական հեղափոխության առաջնորդի ուղերձը: ԻՌՆԱ լրատվական գործակալության համաձայն՝ հանդիպմանը Ղալիբաֆն ասել է. «Ռուսաստանի կառավարությանը հղված իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ուղերձը երկու երկրի ռազմավարական հարաբերությունների շրջանակում է»:
Ղալիբաֆը նշել է, որ իսլամական հեղափոխության առաջնորդը կարևորում է Իրան-Ռուսաստան հարաբերությունների ամրապնդումը և երկկողմ գործակցության ընդլայնումը: Նա հայտնել է, որ Ռուսաստան այցելության գլխավոր նպատակն է ընդգծել այն դիրքորոշումը, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները փոփոխություն չեն կրելու համաշխարհային զարգացումների ազդեցությամբ: