Իրանական արտադրության ապրանքների շուկան զարգացնելու նպատակով իրանական գիտելիքահեն ընկերությունների 40 հոգանոց պատվիրակությունը մեկնելու է Հայաստան: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:
Իրանի նախագահի գիտության և տեխնոլոգիայի վարչության հաղորդման համաձայն՝ պատվիրակությունը Հայաստան է ժամանելու երկուշաբթի: Գիտելիքահեն շուկայի զարգացումը պատվիրակության քառօրյա այցի նպատակներից է: Պատվիրակության կազմում է նաև ԻԻՀ նախագահի ղեկավարած՝ Գիտության և տեխնոլոգիայի միջազգային կենտրոնի փոխնախագահ Մեհդի Ղալենոյին: