45 մլն դոլարով Հայաստանի մի շարք համայնքներ տեխնիկապես վերազինվել են, բարեկարգել տեղական ենթակառուցվածքները։
Բնակիչների կենցաղն ու գործը հեշտացվել է Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով, որն իրականացվում է Կառավարության, Համաշխարհային բանկի ու համայնքների համաֆինանսավորմամբ:
Համայնքային խնդիրները 2021-ին էլ ուշադրության կենտրոնում կլինեն. այս տարվա նախնական բյուջեն 1.5 միլիարդ դրամ է։