«Ժամանակն է միավորվել Made in Armenia՝ տեղական արտադրանքի շուրջ»,- ասում է GULPA ընկերության հիմնադիր Մերի Սուքիասյանը:
Արդեն 4 ամիս մեր երկրում գուլպայի նոր արտադրություն է գործում: Թուրքականի արգելքի դրական ազդեցությունը զգում են, տեղականի պահանջարկն աճել է. պատրաստ են օրական մինչև 5 հազար զույգ գուլպա արտադրել։
«Սկսեցինք հայկական պատկերներով շապիկների արտադրությամբ, տեսականին շատացնելով եկանք, հասանք մի պահ, երբ արդեն նոր գաղափար առաջացավ՝ ստեղծել տեղական, հայկական արտադրության գուլպաներ»,- պատմում է Մերի Սուքիասյանը:
Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: