ԱՀ ՆԳՆ ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին:
Դեպի վայր է մեկնել Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժնի Սարուշեն համայնքի հրշեջ փրկարարական ջոկը և պարզել, որ տարածքում այրող չոր խոտածածկը քամու միջոցով տարածվել և այրել է նույն համայնքի բնակիչ Ա.Հ.-ին պատկանող նորակառույց բնակելի տան համար նախատեսված փայտանյութը:
Հրշեջ փրկարարները կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:
Բաց տարածքում չոր խոտածածկի հերթական դեպքերը գրանցվել են Մարտունի քաղաքում և Ասկերան քաղաքի մերձակայքում:
Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը: Տուժածներ չկան: