Երեկ՝ փետրվարի 6-ին, Արցախում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում որևէ աճյուն չի հայտնաբերվել։ Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
Թադևոսյանը հայտնեց, որ որոնողական աշխատանքները ընթացել են Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) ուղղություններում:
Այսօր որոնումները շարունակվում են Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: