Ստեփանակերտում շարունակում է աշխատանքը քաղաքացիների ընդունելության կետը, որտեղ կազմակերպվել է «թեժ գիծ» Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Նրանց որոնումն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ:
Բոլոր դիմումներն արձանագրվում են, գրանցվում տվյալների բազայում և փոխանցվում որոնողական խմբերին։
ՌԴ պաշտպանության նախարարության
կայքից տեղեկանում ենք
՝ օգնության նպատակով քաղաքացիների ընդունելության կետ է դիմել ավելի քան 2 392 մարդ, այդ թվում՝ 584-ը՝ «թեժ գիծ» հեռախոսով: