Հայաստանն ընդգրկվել է այն երկրների տասնյակում, որոնք ռուս զբոսաշրջիկները կնախընտրեին այցելել 2021-ի գարնանը, հաղորդում է OneTwoTrip-ը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ընկերության մասնագետները վերլուծել են օգտատերերի՝ մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը չվերթով ավիատոմսերի որոնողական հարցումները:
Պարզվել է, որ առավել մեծ ժողովրդականություն է վայելում Մոսկվան (15 տոկոս):
Երկրորդ տեղում Սոչին է, ուր կցանկանար մեկնել յուրաքանչյուր տասներորդ հարցվողը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Սանկտ Պետերբուրգը։
Բացի այդ, ցուցակում տեղ են գտել Սիմֆերոպոլը, Կրասնոդարը, Կալինինգրադը, Միներալնիե Վոդին, Եկատերինբուրգը եւ Նովոսիբիրսկը:
Ռուսաստանցիներն արտասահմանյան երկրներից առաջնությունը տվել են Թուրքիային (18 տոկոս)։ Ամենապահանջված ուղղությունների եռյակում են ԱՄԷ-ն և Եգիպտոսը։
Հաճախորդները հաճախ ստուգում են նաև Մալդիվներ, Ուզբեկստան, ԱՄՆ, Ղազախստան, Կիպրոս, Հայաստան և Սերբիա տոմս գնելու հնարավորությունները: