Հայաստանի երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Sputnik Արմենիա»-ին, կարծիք հայտնել, որ Հայաստանում անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ ազգն ու պետականությունը պահպանելու համար։
Լրատվամիջոցի հարցին՝ դուք պատրաստվո՞ւմ եք վերադառնալ մեծ քաղաքականություն, Քոչարյանը պատասխանել է, որ արդեն վերադարձել է մեծ քաղաքականություն։ Արդյոք լինելու է իշխանությանն արմատական ընդդիմություն, Քոչարյանն ասել է. «Կարծում եմ՝ ոչ պարզապես արմատական ընդդիմություն։ Դա ընտրություն կլինի իշխանության և նրա հակոտնյաների միջև»։