Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է 217.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 13 դեպքով հաշվարկվել է 13.986.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված 4 դեպքով հաշվարկվել է 42.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 175.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Նշվածն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 250.000 ՀՀ դրամ:
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (108.500 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։