Մոսկվայում բազմահարկ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել է երեք երեխա, ևս 14 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԻՆ-ը՝ փոխանցում է Lenta.ru կայքը:
Բնակելի շենքից տարհանվել է մոտ 40 մարդ: Երեխաներից երկուսը մահացել են շտապ օգնության մեքենայում:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Ամենայն հավանականությամբ՝ բնակարաններից մեկում կարճ միացում է տեղի ունեցել:
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ հրդեհից տուժած բոլոր քաղաքացիներին օգնություն կտրամադրվի: