Կրծքագեղձի քաղցկեղից բուժված Անի Մարգարյանը Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի ժամանակ անակնկալ է մատուցել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանին և իր բուժող բժշկին՝ ԱՆ խորհրդատու Հայկուհի Գյոկչյանին։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անի Մարգարյանը սկզբում քիմիաթերապիա է ստացել իր միջոցներով, այնուհետև, երբ Հայաստանում մեկնարկել է տրաստուզումաբով բուժման պետական ծրագիրը, ընդգրկվել է այդ ծրագրի մեջ և այժմ լիարժեք առողջ է, և պատրաստվում է մայրանալ։
Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը և բժիշկներին՝ ծրագրում ընդգրկված բոլոր կանանց անունից: